Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

5 հիվանդություն, որոնք կարելի է տեսնել աչքերի մեջ

5 հիվանդություն, որոնք կարելի է տեսնել աչքերի մեջ

Աչքերը հոգու հայելին են եւ ոչ միայն: Նրանք իրականում մեր առողջություն պատուհանն են: Newsmaxhealth-ը ներկայացնում է մի քանի հիվանդություն, որոնք կարելի է ախտորոշել ակնահատակի քննությամբ:

 

Դիաբետ . Այն կարող է առաջացնել կտրուկ փոփոխություններ տեսողության մեջ՝  անհնարին դարձնելով մոտիկից տեսնելը:  Անհագ ծարավի եւ հաճախամիզության հետ մեկտեղ տեսողական խնդիրները կարող են վկայել դիաբետի մասին:

 

Զարկերակային բարձր ճնշում: Ակնաբույժները  երբեմն ախտորոշում են հիպերտոնիան ցանցաթաղանթի արյունատար անոթների լեցունությամբ: 

 

Աուտոիմուն հիվանդություններ: Շեգրենի համախտանիշով հիվանդները երբեմն տառապում են չոր աչքերի ախտանիշով, քանի որ աուտոիմուն պրոցեսները ախտահարում են արցունքային ծորանները: Ցրված սկլերոզը, ռեւմատոիդ արթրիտը կարող են բերել տեսողական նյարդի բորբոքման: Երբեմն ցրված սկլերոզի առաջին ախտանիշը մշուշոտ տեսողությունն է կամ կուրությունը:

 

Բարձր խոլեստերոլ: Ակնաբույժները կարող են եղջերաթաղանթի վրա խոլեստերինի կուտակումներ տեսնել զննման ժամանակ: Դա հիմնականում վկայում է անհավանական բարձր խոլեստերոլի մակարդակի մասին արյան մեջ:

 

Արյան մակարդելիության խանգարումներ:  Ատլանտայի ակնաբույժ Ափրիլ Ջասպերը նշում է, որ  մակարդելիության խանգարումները բերում են տեսողական նյարդի այտուցվածության:

 

Այսպիսով  խորհուրդ ենք տալիս տարեկան մեկ անգամ այցելել ակնաբույժի՝  տեսողությունը պահպանելու եւ հնարավոր այլ հիվանդությունները կանխարգելելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. gazeta.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ